Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հոկտեմբերի 6-ի ցերեկը լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Երևան քաղաքի հոկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.50C (1978թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.10C (1959թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.50C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս