
Արևադարձային կոկտեյլ՝ ջինով

Բաղադրիչներ
1. Պիտայա – 1 հատ
2. Մանգո – 1 հատ
3. Լայմ – 3 հատ
4. Ջին – 1 լիտր
Պատրաստման եղանակը
1. Նախապատրաստել բաղադրիչները, մրգերը լվանալ:
2. Պիտայան մաքրել:
3. Մաքրել նաև մանգոն:
4. Պիտայան խորանարդաձև կտրատել և հարել բլենդերով:
5. Մանգոն կտրատել, նույնպես հարել բլենդերով:
6. Լայմերը կիսել, քամել և հյութը ավելացնել մրգերին:
7. Բաղադրիչները հարել:
8. Ավելացնել ջինը և խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը