Բաժիններ՝

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Ֆինլանդիայի Ռովանիեմ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ և նվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշով Ավագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Նախօրեին Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, ով երկամարտում գրանցել էր 213 կգ արդյունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031