«Վեկտոր»-ը պատվաստանյութեր է պատրաստում թռչնագրիպի բարձրախտածին շտամների դեմ
«Ռոսպոտրեբնադզո»-ի Վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնն ուսումնասիրում է վտանգավոր վիրուսների՝ կենդանիներից մարդուն հնարավոր փոխանցումը եւ, մասնավորապես, պատվաստանյութեր է պատրաստում թռչնագրիպի դեմ: Այդ մասին լրագրողներին պատմել է գիտական աշխատանքի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ագաֆոնովը։
«H5 եւ H7 գրիպի վիրուսի ենթատեսակները կարող են հիվանդացություն առաջացնել մինչեւ 70 տոկոս մահվան ելքով: Եվ այժմ այդ գրիպի վտանգավորությունը ոչ ոք չի բացառում: Մենք նաեւ պատվաստանյութ ենք պատրաստում գրիպի այդ բարձրախտածին վիրուսների դեմ, որովհետեւ մարդուն անցնելու դեպքում մահվան նման ելքը շատ լուրջ սպառնալիք կլինի ողջ բնակչության համար»,-ասել է նա:
Մասնագետի խոսքով՝ գործնականում վիրուսների 90 տոկոսը, որոնք այժմ առկա են մարդու մոտ, զոոանտրոպոնոզ են, այսինքն՝ դրանց ենթակա են ե՛ւ կենդանիները, ե՛ւ մարդիկ, թեեւ դրանց նկատմամբ հակազդեցությունը տարբեր է: Ընդ որում՝ առկա են մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել, թե որքան արդյունավետորեն վիրուսը կբազմանա մարդկային օրգանիզմում: «Գրիպի օրինակն առավել վառ է: Ռեցեպտորային ակտիվության փոփոխության դեպքում այն կարող է բազմանալ կա՛մ մարդու վերին շնչուղիներում, կա՛մ ներքին շնչուղիներում, եւ այդ խոչընդոտը հենց մեզ թույլ է տալիս առայժմ չհիվանդանալ այն վիրուսներով, որոնք առաջացնում են թռչնագրիպի բարձրախտածին շտամները»,-պարզաբանել է Ագաֆոնովը:
Գիտնականը նշել է որ կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել, թե որքան կարեւոր է դեռ անհայտ վիրուսների հետազոտումը եւ մշտապես հետեւել կրկին հայտնաբերվող տարբերակներին: Ագաֆոնովը հավելել է որ միայն անցյալ տարի կենտրոնի մասնագետները կարողացել են հայտնաբերել 67 նոր վիրուս, իսկ թե դրանք որքան են կենդանիների, միջատների եւ բույսերի մոտ կամ պարզապես շրջակա միջավայրում, հայտնի չէ եւ պետք է միայն պարզել: H5N6 թռչնագրիպի դեպքերը գրանցվել են հուլիսի կեսերին՝ Չինաստանի Սիչուանի նահանգում: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ վիրուսը թռչնից էանցել մարդուն, բայց ընդգրկուն տարածման ռիսկը չափազանց փոքր է: Ընդամենը վարակվել են տեղի երեք բնակիչներ, նրանցից մեկը մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին