Բաժիններ՝

Մահացել է Ռաֆիկ Հեքեքյանը

Կյանքի 85-րդ տարում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին իր մահկանացուն կնքեց ֆոտոլրագրող, հայկական սպորտային լուսանկարչության վարպետ Ռաֆիկ Վահանի Հեքեքյանը:

1960-1990-ական թվականներին նրա լուսանկարները հանրապետական և մարզական մամուլի էջերում լուսաբանել են հայ մարզիկների հաջողություններն ու նվաճումները, իսկ ինքը՝լուսանկարիչը, հայ մարզաշխարհում ճանաչված է եղել իր խաղաղ ու հանդարտ բնույթով, զսպվածությամբ ու բարությամբ և իրեն բնորոշ նուրբ հումորով:

Հոգեհանգիստը տեղի կունենա «ԼյուԱր» Սգո սրահում (ք․Երևան, Սիլիկյան հին խճուղի 18. Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ) 2021 թ. հոկտեմբերի 02-ին ժ.18․00-ին: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 03-ին 14։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031