Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ տնային հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Դարպասապահներ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Երջանիկ Ղուբասարյան – «Լյունեբուրգ» (Գերմանիա)
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Վոլոդյա Սամսոնյան – ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան – «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
Գևորգ Տարախչյան – «Սևան»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան – ԲԿՄԱ
Սերգեյ Մկրտչյան – ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ
Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 1-ից մարզումներ կանցկացնի, իսկ հոկտեմբերի 4-ին կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբում Երևանում կմրցի Սերբիայի հասակակիցների հետ, իսկ հոկտեմբերի 12-ին՝ կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականին: