
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 934, մահվան՝ 22 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 934 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262 631-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5339 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1211 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 22 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6507-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 728 է, ընդհանուր առողջացածներինը՝ 242 569, փաստացի բուժվողներինը՝ 13 512: Մեկ օրում արվել է 11 385 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 724 070 թեստավորում: