«Ռեգիոնալ վերաձևումների ներկայիս ընթացքը կարող է տարածաշրջանային նոր պայթյունի հանգեցնել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի և Արցախից բռնազավթված շրջանների հարակից հատվածում Իրանի մեծամասշտաբ զորավարժությունները, Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի երևացող ու չերևացող քայլերը, ընդգծված սուր բնույթի հռետորաբանությունը հուշում են, որ ռեգիոնալ վերաձևումների ներկայիս ընթացքը կարող է տարածաշրջանային նոր պայթյունի հանգեցնել։

Ու այս ամենը Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, վատթարագույն սցենարի պարագայում՝ չի բացառվում, որ նաև մեր տարածքում։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը նման իրադրության պայմաններում՝ զբաղված է պատերազմի պատասխանատվությունը տարբեր դեմքերի գլխին «կոտրելով», Թուրքիայի հետ անիմաստ «մեղրամիսի» փնտրտուքով և, իհարկե, Ադրբեջանի հետ եղբայրության քարոզով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031