Բաժիններ՝

Զննությամբ մեքենայի սրահի տարբեր մասերում հայտնաբերվել են կանեփանման չորացված զանգվածներ

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Դուց թաղամասի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ իր «Մերսեդեսով» Բաղրամյան փողոցում է, և ավտոմեքենայում թմրամիջոց կա:

Թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ժամը 23.30-ին նա բերման ենթարկվեց Տարոնի բաժին: Զննությամբ մեքենայի սրահի տարբեր մասերում հայտնաբերվեցին կանեփանման չորացված զանգվածներ, մեկը` կաթուցիչով: Հայտնաբերվեց նաև կանաչավուն թաց զանգված:

Ըստ երիտասարդի` չոր զանգվածը քաղել էր սեպտեմբերի 23-ին, ինքն էլ չորացրել ու մանրացրել էր, իսկ թացը քաղել էր այդ օրը նույն՝ Սև հողեր կոչվող տարածքում վայրաճ կանեփի թփերից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս