
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: