Բաժիններ՝

Ապագայի 4 տեխնոլոգիաներ, որոնք անպայման կհայտնվեն սմարթֆոններում

Վերջին տասնամյակի ընթացքում բջջային տեխնոլոգիաները մեծ հաջողություններ են գրանցել: Մենք արագորեն iPhone 2G-ի և HTC Dream-ի նման առաջին սմարթֆոններից անցանք անհավանական հզոր սմարթֆոնների, որոնք հեշտությամբ կարող են փոխարինել համակարգչին: Իսկ ի՞նչ կլինի հետո: Ո՞րն է սմարթֆոնների շուկայի ապագան, և ի՞նչ հեռանկարային տեխնոլոգիաներ կտեսնենք:

6G

3G, 4G, 5G: Ակնհայտ է, որ ինչ-որ պահի մենք կանցնենք 6G-ի: Եվ չնայած այն բանին, որ 5G ցանցերը դեռ հասանելի չեն աշխարհի բնակչության մեծ մասի համար՝ չհաշված ԱՄՆ-ը, Չինաստանը, Հարավային Կորեան և մի քանի այլ երկրներ, արտադրողներն ու օպերատորներն արդեն պատրաստվում են 6G դարաշրջանին: Վեցերորդ սերնդի բջջային ցանցերը մեր սարքերին կապահովեն էլ ավելի կայուն և արագ ինտերնետ կապ: Ենթադրվում է, որ 6G-ի աշխատանքում կկիրառվի արհեստական ​​բանականություն, ինչը տեխնոլոգիան էլ ավելի հեռանկարային է դարձնում: 6G-ի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Nokia-ն, Apple-ը և Samsung-ը:

Իրական կոնտակտային լիցքավորում

Դժվար թե որևէ մեկին դուր գա, երբ շարժական սարքի հետ նրա գործողությունները սահմանափակվում են լիցքավորման լարի երկարությամբ: Լիցքավորիչների կարճ մալուխները շատ են սահմանափակում գործողությունները։ Այո, անլար լիցքավորումը իսկապես փրկում է մեզ դժբախտ լարերից, միայն այն տեսքով, որով այն այժմ կա, դուք դեռ սահմանափակ եք ձեր սմարթֆոնն օգտագործելիս՝ ոչ միայն լարով, այլև լիցքավորման հարթակով: Այսօր և՛ անլար, և՛ լարով լիցքավորումը հավասարապես անհարմար է, և մեզ մնում է հուսալ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կկարողանանք լիցքավորել մեր սմարթֆոններն ամբողջովին անլար  եղանակով:

Նանոկուտակիչներ

Համաձայնեք, մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ տնից դուրս գալով՝ հանկարծ նկատում եք, որ ձեր սմարթֆոնի մարտկոցի լիցքը 10%-ից պակաս է: Իսկ եթե ասենք, որ ապագայում դա խնդիր չի լինի, քանի որ շարժական սարքերը կսովորեն լիցքավորվել հաշված րոպեների ընթացքում: Սա կարող է իրականություն դառնալ, երբ արտադրողներն անցնեն նանոմասնիկների: Սա լիթիում-իոնային մարտկոցի նոր տեսակ է, որը կարող է մի քանի անգամ ավելի երկար աշխատել, քան առկա մարտկոցները, լիցքավորվում է ընդամենը 10-15 րոպեում և դիմանում հազարավոր լիցքավորման ցիկլերի:

Ֆիզիկական SIM քարտերի ամբողջական մերժում

Բջջային շուկայում eSIM տեխնոլոգիայի հայտնվելուց հետո փորձագետները սկսեցին խոսել ֆիզիկական SIM քարտերի անհետացման մասին: Մոտ ապագայում սովորական պլաստիկ քարտերը կարող են ամբողջովին անհետանալ մեր առօրյայից: Սա զարմանալի չէ` հաշվի առնելով eSIM-ի բոլոր առավելությունները: Ի վերջո, eSIM-ով օգտվողները կարող են հեշտությամբ անցնել բջջային օպերատորների միջև և միաժամանակ օգտագործել ավելի քան մեկ ցանց: ESIM-ի միջոցով այլևս պետք չէ գնալ բջջային օպերատորի սրահ կամ սպասել մի քանի օր՝ նոր SIM քարտ ստանալու համար:

Հաշվի առնելով, թե որքան արագ են զարգանում բջջային տեխնոլոգիաները, իրականում դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն սմարթֆոնները 10 տարի անց: Հնարավոր է, որ հաջորդ տասնամյակում սմարթֆոնների հնարավորությունները գերազանցեն մեր երևակայությանը: Սմարթֆոններն արդեն դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, և չի կարելի ժխտել, որ դրանք դյուրացրել են մեր կյանքը՝ բացելով նոր հնարավորությունների դռները, որոնք կփոխեն մեր աշխարհը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930