Տաք աղցան՝ սմբուկով, բուլղարական պղպեղով և ֆետա պանրով
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 250 գ
2. Քաղցր պղպեղ – 250 գ
3. Լոլիկ – 250 գ
4. Մեղր – 2 ճ/գ
5. Դիժոնյան մանանեխ – 1 թ/գ
6. Ֆետա պանիր – 150 գ
7. Ձիթայուղ – 6 ճ/գ
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկը և բուլղարական պղպեղը խորանարդաձև կտրատել:
2. Կտրատված սմբուկը շարել տապակին, աղ ցանել, ձիթայուղ ցողել:
3. Եփել 10-15 րոպե, նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցում:
4. Լոլիկները նույնպես խորանարդաձև կտրատել:
5. Ֆետան մի փոքր տրորել պատառաքաղով:
6. Սոուսը պատրաստելու համար խառնել և միասեռ զանգված ստանալ ձիթայուղից, մանանեխից, մեղրից, աղից և սև աղացած պղպեղից:
7. Խառնել սմբուկը, պղպեղը, լոլիկը և ֆետան, ավելացնել սոուսը, խառնել: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը