Դասական ֆրանսիական թխվածքաբլիթ՝ Բրետոն
Բաղադրիչներ
1. Կարագ – 250 գ
2. Շագանակագույն շաքարավազ – 190 գ
3. Վանիլին – 1 թ/գ
4. Ձվի դեղնուց – 4 հատ
5. Ալյուր – 385 գ
6. Փխրեցուցիչ – 8 գ
7. Աղ – 1 պտղունց
8. Ձու՝ վրան քսելու համար – 1/2 հատ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը և փխրեցուցիչը մաղել, աղ ավելացնել:
2. Կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել մեկական դեղնուց և լավ հարել:
3. Ավելացնել վանիլին:
4. Խմորը երկար հունցել, գունդ ձևավորել և 2 ժամ դնել սառնարանը:
5. Սեղանի վրա մի փոքր ալյուր շաղ տալ, խմորը գրտնակել, ստանալ 0.5-0.8 սմ շերտ, օղակներ ձևավորել բաժակով և շարել տապակին:
6. Կես ձուն հարել մի փոքր ջրի հետ, քսել թխվածքաբլիթներին, թողնել, որ չորանան: Կրկնել ևս մեկ անգամ: Չորանալուց հետո դանակով գծեր անել:
7. Թխել մոտ 20 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը