
Կորդոն Բլյու

Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 2 հատ
2. Խոզապուխտ – 70 գ
3. Շվեյցարական պանիր – 70 գ
4. Բուսայուղ – 500 մլ
5. Ձու – 1 հատ
6. Ալյուր – 100 գ
7. Պաքսիմատ – 100 գ
8. Աղ, սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Փափկամսի վրա դանակով կտրվածք անել և բացել գրքի նման: Ծածկել սննդային թաղանթով և ծեծել:
2. Վրան դնել բարակ շերտատած խոզապուխտ և պանիր: Պինդ փաթաթել ռուլետի նման, այնուհետև փաթաթել սննդային թաղանթով և մեկ ժամով դնել սառնարան:
3. Մեկ ժամ անց ռուլետը թաթախել ալյուրի, ձվի և պաքսիմատի մեջ:
4. Ռուլետը երկու կողմից տապակել տաք բուսայուղի մեջ: Հետո դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ռուլետներն ազատվեն ավելորդ յուղից: Դրանից հետո եփել 10-20 րոպե, նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը