Բաժիններ՝

Հաջողության 7 պատվիրաններ Ուորեն Բաֆեթից

Ուորեն Էդվարդ Բաֆեթ՝ ամերիկացի բիզնես-մագնատ և ներդրող, աշխարհի ամենահաջողակ ինվեստորներից մեկը: Բաֆեթը «Berkshire Hathaway» նախագահն է, գործադիր տնօրենը և ամենամեծ բաժնետերը: 2008 թվականին ճանաչվել է՝ ամենահարուստ, իսկ 2015-ին՝ աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդը:

Ահա բիզնես-հաղթանակների 7 խորհուրդներ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկից:

1. Հարստությունը հոգեվիճակ է:

«Ես միշտ իմացել եմ, որ հարուստ եմ լինելու: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել».

2. Հաջողությունը ավելի մեծ բան է, քան խոշոր բանկային հաշիվը:

«Երբ մարդ ապրում է մինչև իմ տարիքը, և նրա շուրջը կան իրեն սիրող մարդիկ, դա է հենց հաջողոթյունը: Եվ կարևոր չէ՝ ինչքան գումար կա քո բանկային հաշվին: Կարևոր է անել այն, ինչ սիրում ես, և անել դա լավ: Ես երբեք չեմ հանդիպել հաջողակ մարդկանց, որոնք զբաղվում են նրանով, ինչն իրենց դուր չի գալիս»:

3. Ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք

Դուք չեք կարող դառնալ ֆինանսապես հաջողակ մարդ, եթե չեք կարողանում սանձել Ձեր ծախսերը: Ուորեն Բաֆեթը հայտնի է նրանով, որ շատ համեստ կյանք է վարում: Նա մինչև հիմա ապրում է այն տանը, որը գնել է 1958թ.՝ 31.800 դոլարով:

4. Մի վերցրեք սպառողական վարկ

Որքան շուտ հասկանաք, որ սպառողականությունը սոցիալական ժանտախտ է, որի միջոցով խոշոր կորպորացիաները ստիպում են Ձեզ աշխատել իրենց համար, այնքան ավելի արագ կարող եք հրաժարվել ավելորդ իրերից: Միայն հիմարն է այսօր գնում այն, ինչը կարող է աշխատանքի միջոցով գնել վաղը:

5. Ընտրեք ճիշտ կուռքերի

«Ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, որոնց համարում եք Ձեզանից ավելի լավը: Դա կօգնի Ձեզ ճիշտ ուղի ընտրել»:

6. Մոլախաղերը հիմարների համար են

«Կանոն համար 1՝ երբեք գումար մի կորցրեք: Կանոն համար 2՝ երբեք մի մոռացեք կանոն համար 1-ը»:

7. Առատաձեռնությունը և բարեկեցությունը միշտ կողք կողքի են

Ավելի շատ ունենալու համար պետք է ավելի շատ տալ. վստահ է Ուորեն Բաֆեթը, ով հայտնի է՝ որպես առատաձեռն բարերար: 2006 թվականին նա 30 մլրդ դոլար է փոխանցել Գեյթս Հիմնադրամին, որը պատմության մեջ ամենամեծ նվիրատվությունն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս