Բաժիններ՝

Նրբահամ հավի կրծքամիս՝ պատրաստված արևելյան ձևով

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 500 գ

2. Սոյայի սոուս – 4 ճ/գ

3. Մեղր – 2-3 ճ/գ

4. Բուսայուղ – 2 ճ/գ

5. Սխտոր – 3-4 պճեղ

6. Սև աղացած պղպեղ

7. Աղացած կոճապղպեղ

8. Քարրի

Պատրաստման եղանակը

1. Կրծքամիսը լվանալ և մասնատել: Աղ, սև պղպեղ և կոճապղպեղ ցանել, վրան քարրի և ճզմած սխտոր քսել, ավելացնել սոյայի սոուս: Թողնել՝ մարինացվի մոտ 1 ժամ: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ավելացնել մեղրը:

2. Բուսայուղը և մեղրը տաքացնել, մինչև միասեռ զանգված դառնալը: Կրծքամիսը տապակել բոլոր կողմերից: Տապակելու վերջում վրան քունջութ շաղ տալ, խառնել, մի փոքր էլ տապակել և վերցնել կրակից: Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս