Բաժիններ՝

Պուտինը Կրեմլում հանդիպել է Ասադի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցով ժամանել է Մոսկվա. նախօրյակին նրա հետ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։

«Շատ ուրախ եմ Ձեզ կրկին ողջունել Մոսկվայում: Ամենից առաջ ցանկանում եմ Ձեզ շնորհավորել անցած ծննդյան օրվա կապակցությամբ: Դե նաեւ, իհարկե, արդեն անձնական ձեւաչափով՝ նախագահական ընտրությունների շատ լավ արդյունքների կապակցությամբ»,-ասել է Պուտինը Ասադի հետ կայացած հանդիպմանը:

ՌԴ նախագահի խոսքով՝ ընտրությունների արդյունքները վկայում են սիրիացիների վստահությունն Ասադի նկատմամբ «եւ, չնայած նախորդ տարիների բոլոր դժվարութուններին եւ նախորդ տարիների ողբերգություններին, այնուամենայնիվ, Ձեզ հետ են կապում վերականգման եւ նորմալ կյանքին վերադառնալու գործընթացը»:

«Գիտեմ, որ Դուք շատ բան եք անում դրա համար, այդ թվում՝ ձեր քաղաքական ընդդիմախոսների հետ երկխոսություն կազմակերպելու համար: Մեծ հույս ունեմ, որ այդ գործընթացը կշարունակվի»,-ասել է  Պուտինը, նշելով, որ միայն Սիրիայում բոլոր ուժերի համախմբումը թույլ կտա երկրին՝ կանգնել ոտքերի վրա եւ սկսել առաջընթաց զարգացումն ու դեպի առաջ շարժվելը:

Պուտինը Սիրիայի գլխավոր խնդիրը համարել է առանց ՄԱԿ-ի եւ սիրիական իշխանությունների թույլտվության այնտեղ օտարերկրյա ներկայության պահպանումը: Դա, նրա կարծիքով, «հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրել երկրի համախմբման համար եւ նրա վերականգնման ճանապարհին այնպիսի տեմպերով շարժվելու համար, որոնք հնարավոր կլինեին, եթե ամբողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»: Նաեւ Ռուսաստանի նախագահն ընդունել է, որ Սիրիայում պահպանվում են ահաբեկչության օջախներ, որոնք ճնշում են գործադրում խաղաղ բնակիչների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս