
Միսը և կարտոֆիլը՝ ֆրանսիական բաղադրատոմսով

Բաղադրիչներ
1. Խոզի միս – 500 գ
2. Սոխ – 3 հատ
3. Կարտոֆիլ – 1 կգ
4. Պանիր – 200-250 գ
5. Բուսայուղ
6. Մայոնեզ
7. Աղ և սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մաքրել, օղակաձև բարակ շերտատել և շարել յուղած տապակին:
2. Սոխը նույնպես մաքրել, օղակաձև շերտատել, շարել կարտոֆիլի վրա, աղ և պղպեղ ցանել:
3. Միսը խորանարդաձև կտրատել, շարել բանջարեղենի վրա, նորից աղ և պղպեղ ցանել:
4. Մսի վրա շռայլորեն մայոնեզ ավելացնել:
5. Վրան լցնել քերած պանիրը:
6. Տապակը դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և պատրաստել 45-60 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը