Հավի ռուլետ՝ սնկով
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 300 գ
2. Շամպինիոն – 100 գ
3. Սոխ – 30 գ
4. Կարտոֆիլ – 1-2 հատ
5. Աղ, սև և կարմիր աղացած պղպեղներ
6. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Սունկը և սոխը մանր կտրատել:
2. Տապակել, մինչև լրիվ պատրաստ լինելը:
3. Կրծքամիսը ծեծել:
4. Աղ և համեմունքներ լցնել:
5. Վրան տեղավորել միջուկը:
6. Փաթաթել ռուլետը, կապել սննդային թելով:
7. Համեմել:
8. Դնել կաղապարի մեջ, հետը դնել նաև կտրատված կարտոֆիլ: Եփել 40 րոպե, նախապես 130 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը