Աղանդեր «Շոկոլադե ավոկադո»
Բաղադրիչներ
1. Ավոկադո – 480 գ
2. Ալյուր – 90 գ
3. Շաքարավազ – 70 գ
4. Շաքարի փոշի – 200 գ
5. Բրնձի կաթ – 100 մլ
6. Կակաո – 70 գ
7. Փխրեցուցիչ – 10 գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազը և շաքարի փոշին:
2. Ավոկադոն մաքրել և բլենդերով հարել կաթի հետ:
3. Չոր հիմքն ավելացնել ավոկադոյի խյուսին, խառնել և լցնել կակաոն: Պետք է ստացվի խիտ զանգված:
4. Ջեռոցը տաքացնել մինչև 170 աստիճան, ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և թխել ջեռոցում 25 րոպե: Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը