«Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին ելույթիս հիմնական մասը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր ռազմագերիների ճակատագրին, որոնք անուշադրության են մատնվել թե Հայաստանի գործող հրոսակախմբի, թե միջազգային ու եվրոպական ատյանների կողմից։

Ելույթս վերնագրել էի «Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»։
Ներկայացրել եմ առկա իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ։

Եվրոպական Միության կառույցներին առաջարկել եմ հստակ մեխանիզմներ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատման համար Ադրբեջանի վրա իրական քաղաքական ճնշումներ իրականացնելու ուղղությամբ։

Խոսել եմ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Արցախյան բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի վերջնական և հստակ ամրագրման գերակայությամբ։

Առանց դրա Հարավային Կովկասում կայուն և լիարժեք խաղաղության մասին խոսելը նոնսենս է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930