Բաժիններ՝

Զաքարյան Անդրանիկ. Շուշիի մատույցներում զոհված 18-ամյա նորակոչիկը

Զաքարյան Անդրանիկ Սամվելի. ծնվել է 2002 թվականի հունիսի 25-ին Ագարակ քաղաքում, սովորել է Վարդանիձորի հիմնական դպրոցում, Մեղրիի պետական քոլեջում:

2020 թ. հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ, ծառայել Մարտունու, ապա Հադրութի զորամասերում:

Անդրանիկի մասին մեզ հայրն է պատմում. ձայն, որում եղած ցավից արյունը մի պահ սառչում է երակներումդ, «Իմ ավագ որդին էր, իմ օգնականը, իմ հույսը, ամեն տեղ, ամեն հարցում ինձ համար սյուն էր: Փոքր հասակից ինձ նեցուկ է եղել, աշխատասեր, բարի, ներողամիտ: Տղայիս ժպիտը, տղայիս աչքերը, նրա ձայնը, ամբողջն աչքիս առաջ է, ականջներումս է: Աչքերս չեն չորանում, սիրտս չի դիմանում, ուզում եմ մեկը լինի, որ որդուս վերջին օրերի մասին ինձ պատմի, բայց չկա, նրա ընկերները նրա պես Շուշիի մոտ ընկան: Իմ որդին մի աշխարհ էր, իմ որդին դեռ երեխա էր, անտանելի ցավ է…»

Անդրանիկը դեռ նոր էր զինվորական երդում տվել, նոր պիտի հարմարվեր զինվորական ծառայությանը, երբ սկսվեց պատերազմը:

Դեռ երեկ «կյանքով կպաշտպանեմ հայրենիքս» բառերն արտասանած երիտասարդը սեպտեմբերի 27-ին ընկերների հետ կանգնեց դիմակայելու թուրք-ադրբեջանական բանակին ու ահաբեկիչ վարձկաններին: Դիմագրավեց 44 օր. կռվեց Հադրութում, Կարմիր շուկայում, Շուշիում: Կռվեց հաղթանակի հավատով, կռվեց իր երկրի ու իր խաղաղ կյանքի իրավունքի տերը լինելու հաստատ համոզմունքով:

44 օր պատերազմի դաժանությունը տեսած 18-ամյա Անդրանիկը զոհվել է հրադադարից ժամեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, Շուշիի մոտ:

18-ամյա Անդրանիկ Զոհրաբյանի աճյունն ամփոփվել է Վարդանիձորի գերեզմանատանը նոյեմբեի 18-ին:

syuniacyerkir.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս