Պաստայի այս բաղադրատոմսը կդառնա Ձեր ամենասիրելին
Բաղադրիչներ
1. Պաստա Ֆարֆալե
2. Չերրի լոլիկներ – 400 գ
3. Թունա ձուկ՝ յուղով – 1 բանկա
Պատրաստման եղանակը
1. Լոլիկները կիսել երկու մասի: Վրան ձիթապտղի յուղ ցողել, լցնել շաքարավազ, աղ, մանր կտրատված սխտոր և կիտրոնի քերած կեղև: Լոլիկները եփել 100 աստիճան ջեռոցում 2 ժամ:
2. Պաստան եփել, սառեցնել: Պաստային ավելացնել լոլիկները, լոլիկների հյութը և մեծ-մեծ կտրատված թունա ձուկը: Մատուցելիս կարելի է զարդարել օրեգանոյի տերևներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը