Բաժիններ՝

Աշունը դիմավորեք խնձորով կարկանդակներով

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Ալյուր – 360 գ

2. Կարագ – 170 գ

3. Թթվասեր – 170 գ

4. Շաքարի փոշի – 40 գ

5. Սոդա – 1 պտղունց

6. Աղ – 1 պտղունց

Միջուկի համար՝

1. Խնձոր – 600-650 գ

2. Շաքարավազ – 3-4 ճ/գ

3. Կարագ – 20 գ

4. Դարչին

5. Ձու՝ կարդկանդակներին քսելու համար

Պատրաստման եղանակը

1. Խմորը պատրաստելու համար ալյուրը խառնել շաքարի փոշու, աղի և սոդայի հետ: Կարագը թաթախել ալյուրի մեջ և քերել խոշոր քերիչով:

2. Քերած կարագը խառնել ալյուրի հետ և ձեռքերով վերածել փշուրի: Ավելացնել թթվասերը և խառնել: Խմորը վերածել գնդի: Խմորը պետք է լինի փափուկ և չկպչող: Խմորը գունդը փաթաթել սննդային թաղանթով և 1 ժամով ուղարկել սառնարան:

3. Միջուկը պատրաստելու համար խնձորը մաքրել և մանր կտրատել: Կտրատված խնձորը լցնել տապակի մեջ, ավելացնել շաքարավազը և կարագը: Խառնելով շոգեխաշել խնձորը, մինչև դրա փափկելը: Վերջում ավելացնել դարչինը, խառնել և թողնել, որ խնձորը սառչի:

4. Սառած խմորը կիսել: Մի կեսը գրտնակել 0.5 սմ շերտի: 8-9 սմ բաժակով շրջաններ ձևավորել: Շրջանի կեսին միջուկ տեղավորել: Նույնն անել նաև խմորի մյուս գնդի հետ:

5. Շրջաններից կարկանդակներ ձևավորել, շարել պերգամենտով պատած տապակին, ծակծկել կարկանդակները, վրան ձու քսել:

6. Թխել 25 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս