Ձմերուկով աղցան, որը կարելի է ուտել նույնիսկ 23:20-ին
Բաղադրիչներ
1. Ձմերուկի միջուկ – 250-300 գ
2. Ոչխարի պանիր – 85 գ
3. Սառեցրած հատապտուղ – 70 գ
4. Ձիթայուղ – 2 ճ/գ
5. Սոխ – 1 հատ
6. Բալզամիկ քացախ – 0.5 ճ/գ
7. Մեղր – 1 թ/գ
8. Անանուխ – 1-2 ճյուղ
9. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ձմերուկը խորանարդաձև կտրատել:
2. Հատապտուղները հարել բլենդերով, անցկացնել մաղով:
3. Հատապտղային խյուսին ավելացնել ձիթայուղ, քացախ, մեղր: Համեմել աղով և սև պղպեղով, խառնել:
4. Սոխը շերտատել: Լցնել հատապտղային խյուսի մեջ և թողնել 10 րոպե:
5. Պանիրը խորանարդաձև կտրատել:
6. Միացնել ձմերուկը, պանիրը, սոխը և խյուսը:
7. Ձևավորել անանուխի տերևներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը