
Արագ և համեղ. ինչպես պատրաստել հապալասով կարկանդակ

Բաղադրիչներ հիմքի համար
1. Հալեցրած կարագ – 150 գ
2. Շաքարավազ – 2 ճ/գ
3. Ձու – 1 հատ
4. Ալյուր – 350 գ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
6. Աղ – մի պտղունց
Բաղադրիչներ միջուկի համար
1. Հապալաս – 400 գ
2. Թթվասեր – 350 գ
3. Շաքարավազ – 3 ճ/գ
4. Ձու – 2 հատ
5. Վանիլին -10 գ
Պատրաստման եղանակը
1. Խմորի պատրաստման համար խառնել բոլոր բաղադրիչները. պետք է ստացվի միասեռ զանգված:
2. Ստացված խմորը ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանը 30-40 րոպե:
3. Միջուկի համար խառնել շաքարավազը, թթվասերը և վանիլինը:
4. Ձվերը լավ հարել և միացնել թթվասերային զանգվածին:
5. Սառած խմորը գրտնակել 5 մմ հաստությամբ:
6. Խմորը դնել թխման համար նախատեսված տապակի մեջ:
7. Թարմ հապալասը լցնել խմորի վրա: Հապալասի վրա ավելացնել նախապես պատրաստած թթվասերային զանգվածը:
8. Թխել 1 ժամ, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը