Աշնան գլխավոր գույնը՝ խակի. կերպարներ՝ զգեստապահարանի թարմացման համար
Նոր սեզոնում խակին առանձնահատուկ տեղ է գրավում: Այն գլխավորն է ինչպես դիզայներների նոր հավաքածուներում, այնպես էլ սթրիթ-սթայլի աստղերի զգեստապահարանում:
Լավագույնս այն համադրվում է մուգ շագանակագույն, դեղին և բեժ երանգների հետ: Անսպասելի կլինի խակիի համադրությունը տաք վարդագույնի կամ կարմիրի հետ: Ներկայացնում ենք կերպարներ, որոնք կօգնեն ճիշտ դասավորել զգեստապահարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը