Կորոնավիրուսին սպասելիս

Երբեք չեմ կարողացել թաքցնել նախանձս վրաց վիճակագիրների հաշվետվություններ արագ հրապարակելու հունարի հանդեպ: Օգոստոսը կես չընկած նրանք հայտարարեցին, որ հուլիս ամսին Վրաստան է այցելել 230.900 օտարերկրյա զբոսաշրջիկ:

Միայն հուլիս ամսին համարյա այնքան, որքան վեց ամսում այցելել է Հայաստան (մեր առաջին կիսամյակի թվաքանակը մոտ 239.300 է):

Ամենաշատ զբոսաշրջիկներ Վրաստան այցելել են Թուրքիայից՝ մոտ 35.000 մարդ, Ռուսաստանից՝ մոտ 25.000 մարդ, Ուկրաինայից՝ մոտ 24.500 մարդ, Հայաստանից՝ մոտ 19.7 մարդ, և Իսրայելից՝ մոտ 15.000 մարդ:

Ավելի ստույգ, ըստ վրաց վիճակագիրների՝ հուլիս ամսին մեր երկրից Վրաստան գնացել է 19.707 մարդ: Հավանաբար նրանց մի մասը վերադարձել է: Ինչո՞ւ եմ այդպես կարծում: Հուլիսի առաջին օրերին Վրաստանում կորոնավիրուսով օրական հիվանդանում էր մոտ 900 քաղաքացի: Ամսվա վերջին օրերին հիվանդացողների քանակը գերազանցեց 3200 դեպքն օրական: Իսկ այս օրերին արդեն ամեն օր հիվանդացողների քանակը մոտ 6 հազար է (մի օր՝ ավելի, մի օր՝ պակաս): Հայաստանից մեկնած զբոսաշրջիկները կամաց-կամաց վերադառնում են: Դա նկատելի է մեր երկրում կորոնավիրուսով հիվանդացողների քանակական աճով:

Օգոստոսի 11-ին հիվանդացողների թվաքանակը 391 էր, 14-ին՝ 440, իսկ 18-ին՝ 504: Արձակուրդ գնալը կարծես դարձել է արկածախնդրության պես մի բան, համարյա русская рулетка:

Ափսոս, որ Առողջապահության նախարարությունն այս առիթով ասելիք չունի:

Տեսանյութեր

Լրահոս