Բաժիններ՝

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են «Ֆիզգարադոկ» և հիվանդանոց, որտեղ գտնվում է ոստիկանների գործողություններից տուժած երեխան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են այցելել Երևանում տեղի ունեցող ակցիայի վայր՝ «Ֆիզգարադոկ», ինչպես նաև հիվանդանոց:

Խմբերից մեկն արդեն իսկ գտնվում է «Ֆիզգարադոկ»-ում: Հիվանդանոց այցի նպատակն է տեսակցել հիվանդանոց տեղափոխված երեխային, ում փորին ըստ հրապարակված տեղեկությունների՝ հարվածել են ոստիկանները։

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձանագանքման հատուկ խումբ էր մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին «Ֆիզգարադոկում» ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում սկսված բարձրահարկի շինարարության շուրջ աղմուկն այսօր շարունակվել է։ Բնակիչների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել․ ոստիկաններն ուժ են կիրառել բնակիչների նկատմամբ, ոմանց էլ բերման ենթարկեցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031