«Ի՞նչ է նշանակում՝ նախարարությունը կկիսի քաղաքական պատասխանատվությունը․ ո՞ւմ հետ կկիսի, կառավարությա՞ն հետ, թե՞ վարչապետի պաշտոն զբաղեցնողի հետ, խոսքը հաստա՞տ ՀՀ ԱԳ նախարարության մասին է»

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար». այս նախադասությունն այսօր արտասանել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարարությունում ներկայացնելիս:

Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ նախարարությունը կկիսի քաղաքական պատասխանատվությունը: Ո՞ւմ հետ կկիսի, կառավարությա՞ն հետ, թե՞ վարչապետի պաշտոն զբաղեցնողի հետ: Այսինքն՝ ինչպե՞ս թե կկիսի պատասխանատվությունը: Խոսքը հաստա՞տ ՀՀ արտաքին գործերի նախարարության մասին է:

Պետական կառավարման հիմնահատակ դատարկությամբ ուզում են պետություն կառավարել»:

Տեսանյութեր

Լրահոս