45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել
Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 20-ին Խաղաղ Դոնի փողոցից բերման են ենթարկել 45-ամյա Գուրգեն Խ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գուրգեն Խ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: