Բաժիններ՝

Իլոն Մասքն ազդարարել Է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին

Tesla Inc ընկերությունն ազդարարել է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու մասին, հաղորդել է Teslarati մասնագիտացված պորտալը։

Նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո-Ալթո քաղաքում, որտեղ տեղակայված է ընկերության կենտրոնակայանը:

Ռոբոտի բարձրությունը կկազմի 172 սանտիմետր, քաշը՝ 57 կիլոգրամպ Դեմքի փոխարեն լինելու է էկրան, որի վրա պատկերվելու է օգտակար տեղեկատվություն:

Նրա ձեռքերն ու ոտքերը կառավարվելու են 40 օժանդակ շարժաբերների օգնությամբ: Ռոբոտը կօգտագործի արհեստական ինտելեկտի սարքերից մի քանիսը, որոնք արդեն կիրառվում են ընկերության ավտոմեքենաներում:

Օրինակ, նրա տեսողությունն ապահովելու են Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված խցիկները:

Ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հավաստիացրել է, որ ռոբոտը նաեւ օգտակար է կենցաղում. այն կկարողանա գնալ խանութ, բերել տարբեր առարկաներ եւ կատարել ամենօրյա այլ կարգադրություններ:

«Այն ստեղծվելու է մարդկանց կողմից՝ մարդկանց համար: Այն ընկերական է լինելու օգտատիրոջ նկատմամբ եւ օգնելու է ազատվել վտանգավոր, մենատիպ եւ ձանձրալի խնդիրներից»,- ասել է Մասքը:

Միջոցառման ընթացքում ընկերության աշխատակիցները նաեւ ներկայացրել են Dojo գերարագ համակարգիչը, որը նախատեսված է Tesla-ի ավտոմեքենաների ավտոպիլոտի ուսուցման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս