«Սրանց մեջ մարդիկ կան, որ մտածում են փախչելով կփրկվեն, չեն հասկանում, որ իրենց գործածն աններելի է»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավարտվեց կառավարության կազմավորման գործընթացը։ Ժամանակակից հայ պետական, քաղաքական միտքը, պետական կառավարման համակարգը ծանր կորուստ կրեց։ Դժվար է հաշտվել դրա հետ։ Արցախի տարածքային կորուստներից, պետության պատճառված միլիարդավոր դոլարների վնասներից, հայրենազրկումից, COVID-19 պատճառած վնասների հետ մեկտեղ նաև այսպիսի կորուստ հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում․․․ Դժվար է լինելու բոլորիս համար, համբերություն մեր ժողովրդին այս ծանր կորուստն արժանապատիվ կերպով կրելու համար։

Հ․Գ․ Սրանց մեջ մարդիկ կան, որ մտածում են փախչելով կփրկվեն։ Սրանք չեն հասկանում, որ իրենց գործածն աններելի է, և պատմության մեջ չունի վաղեմության ոչ մի ժամկետ, մեղմացուցիչ ոչ մի հանգամանք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031