Հայաստան է բերվել COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութի նոր խմբաքանակ
ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցությունների շնորհիվ ձեռք է բերել և արդեն Հայաստան է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200.000 դեղաչափը նախատեսված է 100.000 հոգու համար։ Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։ Օգտվեք առողջ լինելու Ձեր իրավունքից, պետությունը անվճար հիմունքներով բոլորի համար ապահովում է պատվաստանյութ, որը մեզ կպաշտպանի COVID-19-ի ծանր ընթացքից և մահվան ելքերից»,- նշել է Ավանեսյանը։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացվում են նաև «Sputnik V», «AstraZeneca» և «CoronaVac» պատվաստանյութերով: