 
                        Լավրովը ՌԴ բեռնափոխադրում իրականացնողներին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ-ի տարանցիկ ներուժին
 
                                    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեռնափոխադրումներով զբաղվող ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ:
Կարևոր է, որ մեր անմիջական հարևանությամբ գտնվող այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,-ասել է Լավրովը Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        