Բաժիններ՝

Չինաստանում ստեղծել են ամենապինդ ամրոֆ նյութը, որը կարող է քերծել ալմաստը

Չինաստանի հյուսիսի Ցինհուանդաո քաղաքի Յանշանի համալսարանի մասնագետները Չինաստանի և այլ երկրների գիտական մի շարք կենտրոնների գործընկերների հետ փոխգործակցությամբ կարողացել են ստեղծել գերժամանակակից նյութ, որը կարող է քերծել ալմաստի մակերևույթը:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել են բուհի հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է բուհի կայքում, նոր նյութը խ/սմ-ում ունի 3,3 գրամ խտություն և կոչվում է AM-III: Նրա կարծրությունն ըստ Վիկերսի կազմում է 113 գիգապասկալ:

«Այսպիսով, մենք գործ ունենք բոլոր ամորֆ նյութերից ամենաամուրի հետ, որոնք երբևէ հանդիպել են գիտությանը»,- ընդգծել են համալսարանի մեկնաբանության մեջ:

Ըստ հրապարակված տեղեկատվության, այս ածխածնի միացումը ստացվել է բարձր ջերմաստիճաններում և, ինչպես պնդում են, կարող է օգտագործվել կիսահաղորդիչների և ֆոտոգալվանային սարքերի արտադրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031