Ինչ կլինի, եթե ամեն օր կաթնաշոռ ուտեք
Շատ է խոսվել կաթնաշոռի օգտակարության մասին: Այս մթրեքը՝ կախված ճարպի պարունակությունից, կարող է լինել կամ չափազանց սննդարար, կամ դիետիկ: Մենք գիտենք, որ կաթնաշոռը օգտակար նյութերի իսկական պահեստ է, բայց այն ունի այնպիսի հատկություններ, որոնց մասին քչերը գիտեն, և այդ մասին պատմել է սննդաբան Օլգա Կորաբլյովան:
Պարզվում է, որ կաթնաշոռի կանոնավոր օգտագործումը կարող է զգալիորեն բարելավել ընդհանուր առողջությունը: Խոսքը 100-200 գրամ չափաբաժնի մասին է:
Կաթնաշոռը պարունակում է կալցիում, որն անհրաժեշտ է ոսկորների և ատամների համար, երկաթ, որն անհրաժեշտ է արյան հեմոգլոբինի համար, ինչպես նաև մագնեզիում, կալիում, ֆոսֆոր և ցինկ, որոնք կարևոր են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեության համար:
Սննդաբանը առանձնահատուկ անդրադարձ է արել նաև կաթնաշոռի այնպիսի բաղադրիչի, ինչպիսին է ամինաթթուն միթոնինը: Այս միացությունը, որի մասին քչերն են լսել, դանդաղեցնում է մարդու օրգանիզմում ճարպային հյուսվածքի առաջացումը:
Դիետոլոգը նաև նշել է, որ կաթնաշոռի մեջ պարունակվող տրիպտոֆան նյութը օգնում է նրանց, ովքեր տառապում են անքնությունից: Շատ անսպասելիորեն, այս պարզ ֆերմենտացված կաթնամթերքն ի վիճակի է հանդես գալ որպես քունը նորմալացնող միջոց: