Բաժիններ՝

Ինչպես ծերանալ գեղեցիկ և արժանապատվորեն. իմաստուն դասեր Մոնիկա Բելուչիից

Մոնիկա Բելուչին 56 տարեկան է, բայց նա չի ամաչում իր տարիքից, չի թաքցնում իր կնճիռները, չի օգտվում ֆոտոշոփից: Նրա գեղեցկությունը բնական է և տարիքը նրան չի խանգարում: Մոնիկան ապացուցել է ամբողջ աշխարհին, որ կինը կարող է գեղեցիկ լինել յուրաքանչյուր տարիքում:

«Լինել գեղեցիկ 20 տարեկանում, բնական է: Բայց երբ Դուք գեղեցիկ եք 35 և 45 տարեկանում, դա արդեն դիրքորշում է: Ես չեմ վախենում ծերանալուց: Մեզ արտաքինից գեղեցիկ է դարձնում այն, ինչ ներսում է»:

Նա, իհարկե, փոխվել է տարիքի հետ, բայց շարունակում է հիացնել: Մոնիկա Բելուչին չի վերաբերվում իր արտաքինին շատ պահանջկոտ և քննադատական, և ընդհանրապես կարծում է, որ դա գլխավորը չէ:

Կարդացեք նաև

«Ես չեմ լարվում իմ արտաքինի պատճառով: Կյանքում գլխավորը ընդհանրապես դա չէ: Գլխավորը սիրելն է, ծիծաղելը և ամեն օրվա համար ուրախանալը: Այդ ժամանակ յուրաքանչյուր արտաքինով էլ հիասքանչ կլինես»:

Եթե կենտրոնանաք միայն արտաքինի վրա, կարող եք բաց թողնել շատ հետաքրքիր և կարևոր բաներ: Ինչ-որ բան անպայման կողքով կանցնի:

«Կարող է շատ հասարակ հնչել, բայց գեղեցիկ լինելու համար կարևոր է լավ քնել, շատ ջուր խմել և զբաղվել ինքնակրթությամբ, չէ որ գեղեցկությունը միայն արտաքինից չէ, այլ նաև ներքինից»:

Տարիքը միայն արտաքին փոփոխությունները չեն:

«Հիմա ես շատ ավելի ինքնավստահ եմ, քան երիտասարդ ժամանակ»:

Տարիքը նաև կենսափորձ է: Կինը 50 տարեկանում ծիծաղում է այն պրոբլեմների վրա, որոնք նրան անհանգստացնում էին 20 տարեկանում: Նա այլ կերպ է նայում շատ բաների վրա: Չի վախենում շրջապատի դատապարտումից, նրան այդքան էլ չի անհանգստացնում այլոց կարծիքը, կինն ավելի ինքնավստահ է և դա շատ է թեթևացնում կյանքը:
Հասուն տարիքում նույնպես կարելի է գեղեցիկ լինել և լինել ուղղակի հաճելի մարդ:

«Երբեմն ես հանդիպում եմ 60, 70, 80, 90 տարեկան կանանց և մտածում եմ, որ նրանք ուղղակի հիասքանչ են: Տղամարդիկ նույնպես»:

Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել և նորմալ է, որ արտաքինը փոխվում է: Անբնական է անընդհատ երիտասարդության հետևից վազելը՝ դարձնելով սեփական դեմքն անճանաչելի:

«Հիասքանչ է այն, ինչ բնական է: Երբ դու այլևս ինքդ քեզ հետ ներդաշնակ չես, դու դառնում ես ծաղրանկար»:
Պետք չէ վախենալ տարիքից: Շատ ավելի հեշտ է ապրել, երբ Դուք ուղղակի ընդունում եք այն: Վարեք առողջ ապրելակերպ, խնամեք Ձեզ, հանգստացեք և սիրեք ինքներդ Ձեզ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս