Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին. Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:ՀՀ կառավարության կողմից հանրայնացված ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ միտված Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների հզորացմանը և պատրաստ է շարունակել կիսել իր փորձը այդ փոփոխությունների ճանապարհին:

Ձերդ Գերազանցություն, մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր պատասխանատու աշխատանքում և ակնկալում եմ հետագա համագործակցություն»:

Տեսանյութեր

Լրահոս