
3 օր շարունակ խնջույնք, մոտ 500 հյուր, բարձրակարգ սնունդ և զվարճանք․ լուսանկարներ՝ Օբամայի 60-ամյակի տոնակատարությունից

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 4–ին՝ երեք օր շարունակ, Մարտաս Վայնյարդ կղզում գտնվող շքեղ առանձնատանը նշել է իր 60-ամյակը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Խնջույքն անցկացվել է 12 մլն դոլար արժողությամբ առանձնատանը:
Ըստ որոշ աղբյուրների՝ տոնակատարությանը ներկա է եղել մինչև 500 մարդ՝ մեծամասամբ աստղեր, որոնց թվում էին Ալիշիա Քիսը, Բեյոնսեն, Ջեյ Զին, Գեյլ Քինգը, Թոմ Հենքսը, Ջորջ Քլունին ու Ջոն Լեջենդը: Բացի այդ, հյուրերին սպասարկելու է ավելի քան 200 հոգանոց անձնակազմ:
Գաղտնի ծառայությունը ոչ թռիչքային գոտի էր սահմանել առանձնատան երկնքում:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ծննդյան այս տոնակատարությունը հայտնվել է քննադատության թիրախում զուտ այն պատճառով, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսային ծանր իրավիճակ է և խիստ սահմանափակումների ֆոնին մոտ 500 հյուրի փաստը մեծ խնդիրներ կարող է հարուցել։
Չնայած դրան, հայտնի է, որ տոնակատարության բոլոր հյուրերը պարտավորված էին COVID-ի թեստ ունենալ և պատվաստված լինեին, իսկ երեկույթն էլ անցկացվել է դրսում: