Բաժիններ՝

ՄՕԿ-ում Տոկիոյի Խաղերի մասնակիցներին համարել են քովիդի համար ամենաստուգված հանրակցությունն աշխարհում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցները կազմում են նոր կորոնավիրուսային վարակի համար ամենաստուգված հանրակցությունը մոլորակի վրա: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը:

Վերջին օրերին Ճապոնիայում արձանագրվում է կորոնավիրուսով վարակումների թվի աճ: Օրական աճը գերազանցում է 10.000–ը, մեկ ամսում այդ թիվը տասնապատիկ մեծացել է:

«Իրադրությունը, դժբախտաբար, եզակի չէ Ճապոնիայի համար: Իմ երկրում վարակվածների թիվն էլ ավելի շատ է, ինչպես եւ ամբողջ աշխարհում: Բայց ես կցանկանայի ընդգել, որ, որքան ինձ հայտնի է, միայն մեկ հոսպիտալ է հատկացվել այն հիվանդների համար, ովքեր կապված են Օլիմպիական խաղերի հետ, եւ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Այնպես որ՝ մենք չենք վեցրել (Ճապոնիայի առողջապահության համակարգի ) միջոցները, առավել եւս որ ՄՕԿ-ը գործի դրել 200 սեփական բժշկական աշխատողների»,- ասել է Ադամսը:

«Ահա թե ինչու ենք մենք ձգտում հավաստիացնելու Ճապոնիայի ժողովրդին, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում:

Հուլիսից ի վեր մենք արել ենք 500 հազար թեստ: Ճշմարտությունն այն է, որ այստեղ է աշխարհի ամենաթեստավորված հարնակցությունը»,- ընդգծել է նա:

Տոկիոյում Օլիմպիական խաղերն սկսվել են հուլիսի 23-ին, մրցումները կտեւեն մինչեւ օգոստսի 8-ը: Խաղերին մասնակցում է ավելի քան 11 հազար մարզիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս