Բաժիններ՝

McDonald’s-ի գովազդային հոլովակում դեռահաս աղջկա դերը կատարել է 62-ամյա դերասանուհի

Արագ սննդի McDonald’s ռեստորանների ցանցի ճապոնական մասնաճյուղը երկրում ռեստորանի բացման 50-ամյակի կապակցությամբ գովազդային հոլովակ է ներկայացրել:

Կադրերում ցուցադրվում է 1971 թվականի հուլիսի 20-ին Տոկիոյի Գինձա շրջանում McDonald’s-ի բացման առաջին օրը։ Հոլովակի գլխավոր հերոսուհին երիտասարդ աշակերտուհի է, որն իր առաջին ժամադրության ժամանակ այցելել է ռեստորան։ Այնուհետև իրադարձությունները տեղափոխվում են մեր օրեր. հանդիսատեսին է ներկայանում միևնույն աղջնակը, որն արդեն տատիկ է դարձել։

Հատկանշական է, որ 1970-ական թվականների աշակերտուհու դերը կերտել է 62-ամյա ճապոնացի դերասանուհի Եսիկո Միյաձակին։

Բացի այդ, ընկերությունում պնդել են, որ գովազդային հոլովակի սյուժեն հիմնված է իրենց հաճախորդներից մեկի իրական պատմության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս