
Ծեծկռտուք՝ ՊՎԾ-ում. Տիգրան Ուլիխանյանը չի մեկնաբանում

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ օրերս Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի և այլ աշխատակցի միջև։ Աշխատասենյակում Ռաֆայել Զաքարյանը և նրա օգնականը ծեծի են ենթարկել աշխատակիցներից մեկին:
Բանը հասել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին, վերջինս էլ միջամտել ու հարթել է շենքում բռնկված միջադեպը։
Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել հենց ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։
Վերջինս մեր հարցին ի պատասխան՝ նշեց.
«Ես որևէ միջադեպի վերաբերյալ հարցազրույցներ չեմ տալիս. որևէ բան չեմ մեկնաբանի»։
Նկատենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ այս միջադեպը միակը չէ, հաճախ են նման սուր բախումներ տեղի ունենում: