«Իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա». Տեր-Պետրոսյանը` Փաշինյանի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնում

«Դուք գիտեք, որ 2018 թվականի ամռանը Առաջին նախագահի հետ հանդիպում է տեղի ունեցել,- ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով,- Եվ ես Ձեզ կարող եմ ասել, թե ինչ է ասել, ես հիմա Ձեզ գաղտնիք բացեմ, թե ինչ է ասել ինձ Առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թվականի հուլիսին: Մեջբերում: «Հողերը արդեն պետք է տաս»,- մեջբերման ավարտը: Ես` իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս… Առաջին նախագահի պատկերացումը, համենայն դեպս, այդ օրը ձևակերպած պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»:

Այսօր ասուլիսում այս հանդիպմանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանը. Լրագրողը խնդրեց պարզաբանել Փաշինյանի հայտարարությունը` խոսակցություններին վերջ դնելու համար, և ներկայացնել, թե ինչ է եղել իրականում, ինչ թեմա է շոշափվել, ինչպիսին է եղել այդ հայտարարությունը:

Ի պատասխան՝ Առաջին նախագահը նշեց. «Նախևառաջ դուք ոչ թե ինձ պիտի հարցնեիք, պիտի Նիկոլ Փաշինյանին հարցնեք՝ ցույց տուր այդ ասածիդ ձայնագրությունը. իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա:

Երկրորդը՝ ես գնացել եմ նրան մեկ բան ասելու:

Եթե դուք հետևել եք իմ հրապարակումներին, ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը՝ անկախ այն բանից՝ Քոչարյանի օրոք, թե Սերժ Սարգսյանի օրոք, թե Նիկոլ Փաշինյանի:

Ես նրան ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից. փաստաթղթով:

Հարց է տալիս՝ ի՞նչ փաստաթուղթ: Ասում եմ՝ հենց հիմա ես քեզ թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին՝ պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ. 18-ին Սերժը հրաժարական տվեց:

Ասեցի՝ ինչու է պետք քեզ, որպեսզի դու ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո՝ ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես՝ արդեն կլինի քո խայտառակությունը:

Ես իմ փորձից այս բանն արել եմ դեռ 2008 թվականին, երբ որոշել էի արդեն թեկնածությունս առաջադրել, ինձ համար ամենագլխավոր հարցը սա էր՝ ուզեցի ֆիքսել այն վիճակը, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին՝ որպես վերջին փաստաթուղթը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս