
«Կարծես թե Մեսսին մնում է «Բարսայում», այնպես որ, նա և Սերխիոն կխաղան միասին»․ Ագուերոյի հայր

Լեոնել դել Կաստիլյոն՝ հարձակվող Սերխիո Ագուերոյի հայրը, խոսել է իր որդու՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին:
««Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուց հետո նա երջանիկ է: Ես տեսնում եմ, որ նա երջանիկ է:
Սերխիոն չգիտեր, թե ինչ է սպասում իրեն ապագայում: Մի քանի ակումբներ հետաքրքրված էին պայմանագիր կնքելու մեջ: «Արսենալը» հետաքրքրություն ցուցաբերեց, իսկ վերջին պահին «Չելսին» մեզ հետ կապվեց: Քանի որ նա Անգլիայում չմնաց, ընտրությունը կատարվեց Իտալիայի և Իսպանիայի միջև:
15 տարեկանից նա ընկերություն է անում Լիոնել Մեսսիի հետ, նրանք անընդհատ զրուցում էին: Կարծես թե Մեսսին մնում է «Բարսելոնայում», այնպես որ, նա և Սերխիոն կխաղան միասին»,- ասել է դել Կաստիլյոն Radio La Red-ին տված հարցազրույցում:
Սիրարփի Աղաբաբյան