Բաժիններ՝

ԱՀԿ-ում հնարավոր են համարել կորոնավիրուսի՝ պատվաստանյութերի նկատմամբ կայուն տարբերակների հայտնվելը

Համավարակի զարգացումը խոսում է այն մասին, որ կարող են հայտնվել COVID-19-ի նոր տարբերակներ, որոնք ռեզիստենտային են գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ հունիսի 4-ին հանդես գալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում: «Արդյունավետ պատվաստանյութերի մշակումը մեզ համար լույս է թունելի վերջում:

Բայց անհավասարության աճը վնաս է հասցրել այդ ձեռքբերմանը: 1,8 միլիարդ չափաբաժնից միայն աննշան մասն է հայտնվել աղքատ երկրներում… COVID-19-ից մահացությունն ամբողջ աշխարհում մնում է բարձր մակարդակի վրա: Եվ որքան արագ է նա տարածվում, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ կհայտնվեն նոր տարբերակներ, որոնք պատվաստանյութերը պակաս արդյունավետ կդարձնեն եւ մեզ ետ կշպրտեն»,-ասել է նա «Պայքար վարակների դեմ. ապագայի ռիսկեր» փորձագիտական նստաշրջանի ընթացքում:

2021 թվականի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 2-5-ը՝ անմիջակա ձեւաչափով: «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությունը հանդես է գալիս որպես ՊՄՏՀ-ի գործընկեր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս