«Անբարոյականություն է թուրքին հաղթած «նախկիններին» համեմատել թուրքի առաջ «ծնկի եկած» կապիտուլյանտի հետ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մաքրել Հայաստանը կապիտուլյանտից՝ ահա մեր առաջնային խնդիրը։

Մարդ սխալական է,իսկ քաղաքական գործիչը՝ առավել ևս։

Կան ներելի և մահացու մեղքեր ու սխալներ։

Ամենամեծ սխալներից է թուրքերի «դուդուկի տակ պարելն» ու ժողովրդին
բաժանել «սևերի և սպիտակների»։

Աններելի մեղք է պարտություն բերել ու հպարտանալ այդ պարտությամբ, 5.000 նահատակի պատճառ դառնալ, Հայրենիք հանձնել ու այս ամենից հետո լկտիաբար «զառանցել»։

Այո, մենք էլ ենք սխալական, բայց անբարոյականություն է թուրքին հաղթած «նախկիններին» համեմատել թուրքի առաջ «ծնկի եկած» կապիտուլյանտի հետ։

Իսկ ո՞րն է եղել մեր գլխավոր սխալը։

Հանրապետականի ամենամեծ սխալը եղել է իր շարքերում ապագա «թռնողների» ընդգրկումը, որոնք առաջնորդվել են՝ «ով էշ, ես փալան» սկզբունքով։

Իսկ ամենամեծ ձեռքբերումը՝  սկզբունքային ,պայքարող ու չնահանջող գործիչների և թիմի առկայությունն է։

Պատմությունն ամեն մեկիս կտա իր արժանի գնահատականը։

Շատ բաներ անցողիկ են, իսկ մնայուն են միայն Աստված և Հայրենիք։

Մաքրել Հայաստանը կապիտուլյանտներից ՝ ահա մեր առաջնային խնդիրը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31