
Սա ցանկություն չէ, սա իր զբաղեցրած հաստիքի անմիջական կանոնադրային պարտականություն է. Արթուր Եղիազարյան

Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ – մայոր Արշակ Կարապետյանը, որը 2020 թ. պատերազմի ընթացքում վարչապետի խորհրդականն էր (էն, որ #հաղթելու_ենք, #հաղթում_ենք, #հաղթել_ենք), ՊՆ և ԳՇ միասնական մուտքի՝ հսկիչ-անցագրային կետի մոտ, ծառայող և աշխատող կանանց կոշիկները ստուգելու փոխարեն, պարտավոր էր զբաղվել սահմանային տեղանքներում ծառայություն իրականացնող ու իրենց պարտականությունները կատարող անձնակազմի անվտանգության և զորամասերում ծառայության կազմակերպման խնդիրներով, որ ինժեներական-սակրավորական աշխատանքներ իրականացնող զինծառայողները գերի չընկնեին։ Սա ցանկություն չէ, սա իր զբաղեցրած հաստիքի անմիջական կանոնադրային պարտականություն է»։