«Թոռնիկներիս կասեմ, որ Մեսսին կարող էր շրջանցել յոթին և գոլ խփել, իսկ նրանք կպատասխանեն, որ պապիկն անհնար բաներ է խոսում»․ Վալվերդե
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ իր տեսակետներով:
– Ի՞նչ կպատմեք Մեսսիի մասին ձեր թոռներին:
– Այդ ժամանակ արդեն կգտնվեն ֆուտբոլիստներ, ովքեր մեծ ազդեցություն կունենան իրենց սերնդի վրա, իսկ Մեսսին մի փոքր կմոռացվի: Ծերության տարիներին ես թոռնիկներին կասեմ, որ կար մի խաղացող, որը կարող էր շրջանցել յոթին և գոլ խփել, և նրանք կպատասխանեն, որ պապիկն անհնար բաներ է խոսում։
Նույնն էր Ալֆրեդո Դի Ստեֆանոյի դեպքում, ում հանդիպումները մեզանից ոչ բոլորը տեսան: Բարեբախտաբար, այժմ շատ ձայնագրություններ են արվում, և բոլորը կկարողանան վայելել Մեսսիի կատարումները։
Սիրարփի Աղաբաբյան