«Անկայուն». ֆրանսիական ակրոբատիկ ներկայացում՝ Հայաստանում

Ֆրանսիական ժամանակակից կրկեսի արտիստ Նիկոլա Ֆրեզոն  իր շուրջ է համախմբել մեծից փոքր՝ բոլորին։ «Անկայունն» արդեն մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում:

«Անկայունը» ֆրանսիական ժամանակակից կրկեսային ներկայացում է, խաղ է՝ հավասարակշռության շուրջ։ Ներկայացումը Հայաստանում է Ֆրանսիայի դեսպանության հրավերով, Թումո կենտրոնի հետ գործակցությամբ և միջոցառման բացառիկ գործընկեր Ակբա բանկի աջակցությամբ։

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ մեր համագործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Ուրախ ենք, որ այս անգամ համագործակցում ենք այս ուրախ միջոցառման շրջանակում: Մեր հասարակությունը նման միջոցառումների կարիք շատ ունի»,- նշել է  Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ցանկություն ունեինք ներկայացնել ժամանակակից կրկեսը, որը Հայաստանում այդքան էլ տարածված չէ։ Արտիստը ներկայացնում է չինական ձողի արվեստը: Ժամանակակից ակրոբատիկ կրկեսը իր մեջ պարունակում է նաև պոեզիայի էլեմենտներ և ներկայացնում է պատմություն», – նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս